Արտաքին 9 ամիս առաջ - 11:35 15-01-2026

Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու

Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի սպառնալիքների ֆոնին, եվրոպական երկրները՝ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան, որոշել են իրենց զորքերը ուղարկել կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար: Politico-ն հաղորդում է, որ Նիդերլանդները և Կանադան մասնակցում են նախաձեռնությանը:

Դանիայի հրավերով Բունդեսվերը 13 զինվորական է ուղարկել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ: Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բեռլինը նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում Դանիայի անվտանգության ապահովման գործում հնարավոր ռազմական ներգրավվածության հնարավորությունները, օրինակ՝ ծովային հսկողության ոլորտում:

Նորվեգիան երկու զինվորական կուղարկի Գրենլանդիա, CNN-ին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակը:

«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ Փարիզը մտադիր է մասնակցել Գրենլանդիայում ռազմական առաքելությանը։

Շվեդիան նույնպես հայտարարել է եվրոպական ռազմական առաքելությանը մասնակցելու մասին: Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը սոցցանցի իր էջում արված գրառմամբ բացատրել է, որ Շվեդիայի զինված ուժերի մի քանի սպաներ արդեն իսկ ներգրավված են:

«Միասին նրանք կպատրաստեն դանիական «Օպերացիա Արկտիկական պահապան» զորավարժությունների միջոցառումները»,- գրել է նա՝ հավելելով, որ զորքերը ուղարկվել են Դանիայի խնդրանքով:

Կոպենհագենն, իր հերթին, նախկինում հայտարարել էր Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ուժեղացման մասին, կղզում կտեղակայվեն դանիական զինված ուժեր և ստորաբաժանումներ։

«Սա կհանգեցնի Գրենլանդիայում և նրա շրջակայքում ռազմական ներկայության աճի, այդ թվում՝ ինքնաթիռների, նավերի և զինվորների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», - ասվում է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Bloomberg-ը նախկինում, աղբյուրներին հղում անելով, հաղորդել էր Գերմանիայի մտադրության մասին՝ ստեղծել ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն՝ Արկտիկական տարածաշրջանում անվտանգության շահերի մոնիթորինգի և պաշտպանության համար: Գործակալությունն այնուհետև մանրամասնել էր, որ նախաձեռնությունը կարող է կոչվել «Արկտիկական պահապան» և կհիմնվի դաշինքի մեկ այլ առաքելության՝ «Բալթյան պահապանի» մոդելի վրա, որը մեկնարկել էր մեկ տարի առաջ՝ Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար:

Առաքելության նպատակն է փորձել մեղմել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ՝ Գրենլանդիայի վերաբերյալ Վաշինգտոնի հավակնությունների շուրջ։

Կղզու ապագայի վերաբերյալ մտահոգությունները սրվեցին Թրամփի՝ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին հայտարարություններից հետո։ Նա բազմիցս խոսել է Գրենլանդիայի հնարավոր գնման մասին և նույնիսկ մտածել է ուժի կիրառման մասին՝ այն համարելով ԱՄՆ ազգային անվտանգության համար անհրաժեշտ։ Թրամփը նաև պնդել է, որ Դանիան բավարար չի պաշտպանում տարածաշրջանը և թույլ է տալիս օտարերկրյա սուզանավերի գործունեություն։ Սակայն ՆԱՏՕ-ի դիվանագետները և Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Էյդեն հերքել են Թրամփի հայտարարությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան