Արտաքին 1 տարի առաջ - 18:30 09-01-2025

«Կեցցե՛ Սիրիան նվաճողը». Էրդողանի նկարով պաստառներ՝ Թավրիզում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում, որի բնակչությունը հիմնականում թյուրքախոս է, վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հատկնշական է, որ Թավրիզի փողոցներում նկատվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել «‎Կեցցե Դամասկոսը նվաճողը» (Yaşasın Şam Fatihi):

Նշենք, որ Սիրիայում իշխանության եկած ուժերը, տարիներ շարունակ վայելել են Թուրքիայի աջակցությունը և ամուր կապեր ունեցել վերջինիս հետ։ Այս համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան առաջիններից էր, ով ողջունեց Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ սակայն պնդելով, որ Անկարան այդ ամենի հետ կապ չունի: Դրան հաջորդել էին նաև Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի, իսկ այնուհետև արտգործնախարարի այցերը Դամասկոս, որոնց ընթացքում հանդիպումներ եղան Սիրիայի իշխանության նոր ղեկավար շրջանակների հետ:

«Fatih» մականուն նաև ուներ Օսմանյան կայսրության Մեհմեդ 2-րդ սուլթանը, ով 1453-ին նվաճել էր Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և անվանափոխել Ստամբուլ:


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի