Արտաքին 3 տարի առաջ - 16:50 08-02-2023

Իրանի իշխանությունները հերքում են Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության փակման մասին տեղեկությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հերքել է Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության փակման վերաբերյլա վերջին տեղեկությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Քանանին շեշտել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում Իրանի քաղաքականությունը հարաբերությունների պահպանումն ու զարգացումն է։

«Իրանի դիրքորոշումն այս հարցում հստակ է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի պլանավորում փակել Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսությունը Թավրիզում»,- ասել է Քանանին։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումից հետո Ադրբեջանը տարհանել է դեսպանատան բոլոր աշխատակիցներին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն և Իրանից պահանջել է կատարվածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատժել «ահաբեկիչներին»։

Կասկածյալին հարցաքննելուց հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև դատական ​​ու անվտանգության պաշտոնյաները հայտնել են, որ վերջինս հարձակումն իրականացրել է անձնական և ընտանեկան պատճառներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում