Ներքին 1 տարի առաջ - 14:00 09-01-2025

Բնակիչները QR չեն կարողանում գնել. Ջրաշենում Telcell տերմինալ չկա

Oragir.News-ի՝ Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն գյուղի ընթերցողները բողոքում են, որ իրենց մոտ չկա TellCell տերմինալ, իսկ հասարակական տրանսպորտն էլ միայն թվային ուղետոմս է ընդունում, և բնակիչները չգիտեն՝ ինչ անել։ Տարեցների համար ավելի դժվար է, քանի որ նրանց մեծ մասը չունեն սմարթֆոններ։

Ջրաշենի բնակիչների խոսքով՝ TellCell-ի տերմինալ գյուղում եղել է, սակայն տերմինալն անհայտ անձինք գողացել են, որից հետո ընկերությունը չի տեղադրել նորը։

«Ջրաշենը քաղաքին կապող միակ տրանսպորտամիջոցը 38 համարի ավտոբուսն է, որը շատ վատ և ուշ-ուշ է աշխատում։ Դրան գումարվել է այն, որ QR ուղետոմս չենք կարող գնել, որովհետև TelCell տերմինալ չկա, բանկային քարտն էլ միշտ չէ, որ անցնում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջրաշենի բնակիչներից մեկը։

Ստացվում է, որ քաղաքային իշխանություններն անում են փոփոխություններ, բայց չեն մտածում հետևանքների, այդ փոփոխություններին հարմարվելու միջոցներ ստեղծելու մասին։

Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտը հունվարի 1-ից չի ընդունում 100 դրամանոց մետաղադրամներ, այլ միայն անկանխիկ, թվային վճարումներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան