Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:34 26-11-2024

Բանգլադեշում Telcell-ի տերմինալը չի աշխատում, մարդիկ չեն կարողանում QR կտրոն ձեռք բերել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկն Oragir.News-ին դժգոհեց, որ ՀԱԹ-ի (Բանգլադեշ) ավտոբուսի կանգառներից մեկում տեղադրված Telcell-ի տերմինալը չի աշխատում, ինչի հետևանքով մարդիկ չեն կարողանում տրանսպորտի QR ձեռք բերել։

«Մարդիկ չեն կարողանում կտրոն վերցնել, որպեսզի ավտոբուս նստեն։ Թանկությունից են խոսում, իզուր տեղը անհարմարություն են ստեղծում մարդկանց համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև տեսանյութ է տրամադրել, որտեղ երևում է անսարք տերմինալը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար պարտադիր պայման է կամ 100 դրամանոցով վճարելը, կամ էլ Telcell-ի տերմինալի կամ հավելվածի միջացով QR կոդով վճարելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»