Ներքին 1 տարի առաջ - 19:16 02-01-2025

Այսօր Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեղրյանն այն կերպարներից էր, ով 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ պայքարը տարբեր հրապարակներով, հայտարարություններով հաջողություն չի բերի և ճիշտը տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպելն է:

Իր վրա վերցնելով Շահումյանի պաշտպանության պատվաբեր առաքելությունը, Շահեն Մեղրյանը համախմբեց ոչ միայն տեղացիների, այլ տարբեր հատվածներից օգնության շտապող անհատներին և ջոկատներին:

Նրա վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո (1993 թ.), վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց (Եղնիկներ), իսկ նրա շատ զինակիցներ հետագայում իրենց ծառայությունը շարունակեցին Քարվաճառի, Հաթերքի, Եղնիկների և Մատաղիսի զորամասերում:

Մեղրյանն այն անհատներից էր, ով նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին և իր ողջ ուժերը կենտրոնացրեց հայության պաշտպանության կազմակերպմանն ու գաղափարի շուրջ մարդկանց համախմբմանը:

Փառք մեր բոլոր նվիրյալներին,
հավերժ փառք մեր նահատակներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով