Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:58 06-10-2025

Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է, նրա հայրը տնային կալանքի ռեժիմում է

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է:

Այսօր նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու պարզապես նրան հեռվից ճանաչող մեծ թվով մարդիկ այցելեցին նրա շիրիմին` խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու:

Հակոբն այն նվիրյալներից էր, ով կամավոր մեկնեց ռազմաճակատ` իր հարազատ Մարտակերտի զորամաս, այնտեղից էլ ճակատ:

Մարտական խնդիր լուծելիս Հակոբը նահատակվեց` իր անունը հավերժ գրելով անմահների ցանկում:
Հակոբի հայրը` Արա Ռոստոմյանը, շարունակում է տղայի առաքելությունը, պաշտպանելով այն արժեքներն ու սկզբունքները, որոնք իրենց ընտանիքում մշտապես առաջնային են:

Իշխանության քաղաքական ճնշումների հետևանքով Արա Ռոստոմյանն ազատազրկվեց, իսկ ներկայումս տնային կալանքի ռեժիմում է:

Հավերժ փառք Հակոբին և մեր երկրի նվիրյալ զավակներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով