Մամուլ 1 տարի առաջ - 08:39 27-12-2024

Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը ցավակցելու էր գնացել մի քանի պատգամավոր, իսկ տասնյակից ավելի պատգամավորներ էլ զանգել են Աղազարյանին եւ հեռախոսով ցավակցել ու ներողություն խնդրել, որ ստեղծված իրավիճակում չեն կարող նրա կողքին լինել։ Այսինքն՝ Փաշինյանը կարող է պատժել հոգեհանգստի գնացած մարդկանց:

ՔՊ-ի ժանդարմների խումբն էլ նստել է Փաշինյանի ականջին, թե քո հրահանգը չկատարողներին պետք է պատժել, եւ հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու մարդկային որակները կորցրած առաջնորդը` ում է sms ուղարկելու։ Հիշեցնենք, որ ՔՊ վերնախավից ոչ մեկը չէր մասնակցել հոգեհանգստին: Գնացել էին միայն Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանն ու նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Մասնակցել են նաեւ միջին կալիբրի ՔՊ-ական չինովնիկներ ու շարքային կուսակցականներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան