Մամուլ 1 տարի առաջ - 08:25 26-12-2024

ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։ «Պատճառ չկա։ Ուղղակի երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար եմ դուրս գալիս։ Ես համարյա 30 տարվա ծառայության ստաժ ունեմ, որոշել եմ դուրս գալ։ Այս պահին ես դրա իրավունքն ունեմ»։

Նյութատեխնիկական ապահովության, թիկունքի պետի ձեր պաշտոնի հետ կապված որեւէ խնդիր չկա՞։ «Ոչ, իհարկե՝ ոչ»: Հավելենք, որ առաջիկայում պաշտոնից, ամենայն հավանականությամբ, կազատվի նաեւ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, իսկ հունվարից հեռանալու է նաեւ ՊՆ շինվարչության ղեկավար Վահագն Ստեփանյանը։ Ասում են՝ նա արդեն իրերն է հավաքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»