Ներքին 1 տարի առաջ - 18:00 25-12-2024

«Աջարաբեթ»-ում կոռուպցիա չեք տեսնո՞ւմ. քաղաքացին դիմում է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվ կերպով սկսել է արձագանքել ֆեյսբուքյան իր էջում օգտատերերի կողմից բարձրացվող հարցադրումներին և մեղադրանքներին։ Օգտատերերից մեկն էլ այսօր դիմել է Փաշինյանին՝ պարզելու՝ արդյո՞ք կոռուպցիա չի տեսնում «Աջարաբեթ»-ում։ Որպես վառ օրինակ՝ օգտատերը մատնանշել է կայքի ակցիաներից մեկը, որում գոյություն ունի 10 սիմվոլ, որը հավաքելու դեպքում խոշոր շահում են ստանում՝ ավտոմեքենա, գումար և այլն, 9 սիմվոլը արագ և հեշտությամբ հավաքում են, իսկ երբ հասնում են 10-րդին, ստիպում են անընդհատ լիցքավորել ու կախվածության մեջ մնալ։




Հիշեցնենք՝ Oragir.News-ն ավելի վաղ գրել էր, որ Հայաստանում շահումով խաղերի և վիճակախաղերի շուկան պետության կողմից պատշաճ չի վերահսկվում, ինչը մի շարք տնտեսվարողների թույլ է տալիս անբարեխիղճ մրցակցություն ծավալել, խաբել քաղաքացիներին ու դրա հաշվին գերշահույթ ստանալ։ Oragir.News-ն իր ընթերցողներից հերթական ահազանգն է ստացել, որ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունը շարունակաբար խաբում է իրեն ու իր ընկերներին և պատասխանատվության չի ենթարկվում դրա համար

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում