Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:02 14-06-2023

Տեսնո՞ւմ եք, պարոն Մամիջանյան, չստացվեց ձեզ մոտ փչացնել թեկնածուի մասին տպավորությունը. Ռուբինյան

«Տիկին Սարգսյան, Ձեզ ներկայացնող Հայկ Մամիջանյանն ասաց, որ ըստ էության իրեն չի հետաքրքրում, թե խորհրդարանական մեծամասնությունն ինչպես կքվեարկի Ձեր թեկնածության դեպքում. հարց՝ Ձեզ հետաքրքրո՞ւմ է»,- այսօր ԱԺ նիստում դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիրների առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին, հարցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Պատասխանելով՝ Սարգսյանն ասաց. «Իհարկե, եթե ես այստեղ կագնած եմ, հետաքրքրում է իմ ընտրությունը։ Ես, իհարկե, կցանկանայի ընտրվել, բայց ոչ թե իմ անձի համար, այլ կցանանայի աշխատել այդ հիմնարկում, քանի որ 10 տարվա աշխատանքային փորձ ունեմ այնտեղ աշխատանքային գործունեությամբ, բացի այդ փաստաբանական գործունեությամբ եմ մինչ այդ ու մինչ օրս զբաղվում։ Կարծում եմ՝ իմ ընտրությունը և աշխատանքը հանձնաժողովում օգտակար կլինի»:

Դիմելով Մամիջանյանին՝ Ռուբինյանն ասաց. «Տեսանո՞ւմ եք, պարոն Մամիջանյան, չստացվեց ձեզ մոտ փչացնել թեկնածուի մասին տպավորությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան