Ներքին 1 տարի առաջ - 00:02 25-12-2024

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված Dodge-ում. կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոց խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են Վաղարշյան փողոցում կայանված Dodge մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով