Ներքին 2 տարի առաջ - 16:54 03-09-2024

«Աստղիկ» ԲԿ-ի մոտ հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել է պայքարել վարորդը՝ 52-ամյա Արշակ Ա-ն, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով ջերմահարվել է հարևանությամբ կայանված՝ 39-ամյա Ղուկաս Հ.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով