Ներքին 1 տարի առաջ - 20:43 24-12-2024

Փաշինյանն անընդհատ փորձում է արդարանալ ու մոլորեցնել մարդկանց․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանն անընդհատ փորձում է արդարանալ ու մոլորեցնել մարդկանց։ Հիմա էլ՝ թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ Սուտ է և կեղծիք։ Այդպես չի եղել, որովհետև, նախ, օրենսդրորեն արգելված էր նման նպատակով բանակցել՝

1) 1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ,

2) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ ՀՀ օրենսդիր մարմինը նման որոշում էր կայացրել՝ «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա»։

Ամեն ինչից զատ, մինչև 1999 թ. ողջ էր Վազգեն Սարգսյանը, հետևաբար որևէ բանակցություն այդ ուղղությամբ տարվել չէր կարող։ Սակայն Վ. Սարգսյանի սպանությունից հետո էլ նման ուղղությամբ բանակցություններ չեն տարվել։ Միակ բացառությունը կարող է լինել ինքը Փաշինյանը։

Սակայն հայ ժողովուրդը նրան երբեք չի լիազորել բանակցել Արցախն Ադրբեջանի կազմի մեջ «վերադարձնելու» մասին։ Եթե ՀՀ որևէ պաշտոնյա երբևէ այդպիսի բանակցություններ է վարել, ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ ՀՀ օրենսդրության համապատասխան։

Ծառայելով օտար տերերին՝ Փաշինյանը լրիվ մոռացել է, թե ինքն ում շահերը պետք է ներկայացնի արտաքին աշխարհի հետ հարաբերություններում...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան