Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:48 28-11-2024

Փաշինյանը դուրս եկավ ափերից, երբ Շիրակի մարզպետը փորձեց արդարանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Շիրակի մարզում Վահրամաբերդ գյուղում դպրոցի դասասենյակը ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչելու միջադեպին:

«Թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, առավել ևս՝ պետական պաշտոնյան: Խիստ նկատողություն եմ անում Շիրակի մարզպետին և ԳՇ անձնակաազմի վարչության պետ գեներալ Գրիգորյանին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարին արդեն իսկ հրահանգել է չեղարկել անվանակոչումը։

Իսկ երբ Շիրակի մարզպետն անդրադարձավ հարցին և փորձեց արդարանալ, Փաշինյանն ափերից դուրս եկավ․ «Ես կայցելեմ Վահրամաբերդ ու կտեսնեմ՝ էդ ի՞նչ վիճակ եք ստեղծել, որ Վահրամաբերդի բնակիչները էլ ոչ դարդ ունեն, ոչ ցավ ունեն, միակ խնդիրը դասասենյակ անվանակոչելն է։ Անվանակոչեք դասարանը ու վերջ, դա միակն բանն ա, որը պետք ա երջանիկ լինելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով