Օրակարգ. Փաշինյանն Ալիևի պահանջով է մեզ արգելել խաղաղության առաջարկներին ծանոթանալ. Աննա Գրիգորյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Աննա Գրիգորյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, գործող իշխանությունների վարած քաղաքականության ու դրա նպատակների, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերի, Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների, ընդդիմության օրակարգի, Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աննա Գրիգորյանը, ով ընդդիմադիր 3 այլ պատգամավորների հետ միասին արտաքին գործերի նախարարությունում ծանոթանում էր Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների մասնամասներին ու բանակցային առաջարկներին՝ նշեց, Ադրբեջանում բարձրացված հիստերիայից հետո Նիկոլ Փաշինյանն արգելեց իրենց դա անել։ «Մենք գնում ենք, ծանոթանում ենք որոշակի փաթեթների, ինչ-որ փուլում մեզ ասում են, որ դուք չեք կարող ծանոթանալ, հա՛, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է։ Դրան նախորդում է Ադրբեջանում վայնասուն, որ ինչպես եք թույլ տվել ընդդիմադիր-«ռևանշիստներին», դա անթույլատրելի է, դիվանագիտական էթիկայի խախտում է, հատկապես եթե դա առնչվում է ընդդիմադիրներին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ համաձայնելով մեր այն դիտարկման հետ, որ Փաշինյանն Ալիևի պահանջով է իրենց արգելել ծանոթանալ բանակցային առաջարկների հետ։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը խրոնիկ ստախոս է։

Առավել մանրամասն՝ դիտեք հարցազրույցում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»