Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:30 23-12-2024

Աշխատաժամանակի կրճատումն իրականում նպատակ ունի կանխել աշխատավարձերի բարձրացումը

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որն առաջարկում է կրճատել օրական աշխատաժամանակը մեկ ժամով` աշխատավարձի պահպանմամբ` այդ ժամանակը ընտանիքին ու անձնական կարիքներին հատկացնելու համար:

Նպատակը ինքնին լավն է, սակայն աշխատանքային մեկ օրվա տևողությունը մեկ ժամով կրճատելն հռչակված նպատակի համար անպիտան գործիք է, քանի որ խցանումների պարագայում (որոնք ավելանալու են ժամը 17:00 աշխատանքը ավարտող անձանց թվաքանակի կտրուկ աճով), թույլ չի տալու այդ մեկ ժամը փաստացի հատկացնել ընտանիքին:

Քանի որ ընդմիջումների ժամանակահատվածը կրճատելը ևս անթույլատրելի է` պայմանավորված աշխատանքի համաշխարհային ստանդարտներով և ԱՀԿ-ի հանդեպ ՀՀ պարտավորություններով, միակ արդյունավետ տարբերակը ընտրության հնարավորությունն է` մեկ հանգստյան օրվա ավելացում (Սկանդինավյան երկրների փորձ), փոխարենը 4 աշխատանքային օր 09:00-ից 20:00 կամ 10:00-ից 21:00 կամ էլ ներկայիս աշխատանքային ռեժիմը` 9:00-ից 18:00 5 աշխատանքային օր սկզբունքով:

Իսկ ներկայիս աշխատանքային ռեժիմով աշխատող մարդկանց պետք է տրվի հնարավորություն` ընտրելու` 10:00-19:00, թե՝ 09:00-ից 18:00 աշխատել:

Հակառակի պարագայում կրճատված մեկ ժամը, միևնույն է, աշխատողը ծախսելու է խցանումներում:
Իմիջիայլոց, աշխատաժամանակի կրճատումը իրականում նպատակ ունի զուտ կանխել աշխատավարձերի բարձրացումը համատարած խելահեղ թանկացումների ֆոնին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով