Ներքին 3 տարի առաջ - 11:26 13-12-2022

Ամանորին ոչ աշխատանքային օրերի կրճատումն ազդել է տուրիզմի և առևտրի վրա

Ամանորին աշխատանքային օրերի կրճատումը իր վատ ազդեցությունն է ունեցել տուրիզմի վրա, չկա արձակուրդ, չկան հանգստի մեկնողներ։

Հայաստանյան հանգստավայրերում, ի տարբերություն նախորդ տարիների, առանձնապես ակտիվություն, շարժ չկա։

Եթե նախորդ տարիներին այս օրերին արդեն իսկ դժվար էր ազատ սենյակներ գտնել, ապա այսօր դա խնդիր չէ։

Վիճակն ավելի է բարդանում, քանի որ այս տարի ամանորյա ոչ աշխատանքային օրերը՝ դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ, ստացվում է, որ պետությունը ընդամենը մի հունվարի 2 է նվիրում հանգստի համար։ Իսկ մեկ օրվա համար ոչ մեկ չի ցանկանում գնալ հանգստի։

Ոչ աշխատանքային օրերի կրճատումն ազդել է նաև սննդամթերքի առևտրի վրա։

Տնտեսվարողները ևս նշում են, որ նախորդ տարիների ակտիվությունը չկա, որը ոչ միայն սոցիալական վիճակով է պայմանավորված, այլև նրանով, որ ինչքան քիչ հանգստանան, քիչ եկող-գնացող կլինի և շատ մթերքի կարիք չի լինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով