Ներքին 1 տարի առաջ - 16:15 18-12-2024

Ալիևի հայտարարությունից հետո ՔՊ-ականներն ընդհատակ են անցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանցիների վերինտեգրման» խնդրին։

Բաքվի բռնապետը նշել է, որ 1980-ականների վերջին և 1990-ականներին Հայաստանից հարյուր հազարավոր ադրբեջանցիներ են արտաքսվել և հիմա 300 հազար ադրբեջանցի, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի պայմաններ ստեղծվեն նրանց վերադարձի համար։

«Այն, որ 1990-ականների սկզբին նրանց արտաքսել են այնտեղից, չի նշանակում, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն»,- ասել է Ալիևը, ապա հավելել, որ դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աշխատանքային հեռախոսահամարը նշված չէ կառավարության կայքէջում, փորձեցինք կապ հաստատել նրա տեղակալներից 2-ի՝ Արթուր Հովսեփյանի և Տարոն Չախոյանի հետ, վերջիններս նույնպես հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, բայց իշխանական պատգամավորը նույնպես հեռախոսազանգերին չպատասխանեց։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս հեռախոսազանգերին չպատասխանեցին։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ևս հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Տպավորություն է, որ ամենաբարձր մակարդակով հրահանգ է իջեցվել գերատեսչություններին, որպեսզի որևէ զանգի չպատասխանեն, որևէ լրատվամիջոցի մեկնաբանություն չտան, մինչև ՔՊ փակ նիստում Փաշինյանի գլխավորությամբ կորոշեն, թե ինչպես պետք է արձագանքեն Բաքվի բռնապետին։

Բայց իշխանությունների այս լռությունը և ընդհատակ անցնելը մի բան է հուշում, որ 300․000 ադրբեջանցիների՝ ՀՀ տեղափոխվելն ու բնակություն հաստատելը օրակարգ է մտել, այլապես 1 րոպե առաջ կշտապեին հերքել կամ հակադարձել Ալիևին։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը կնոջ հետ ժամանել է Գյումրի։ Ենթադրելի է, որ նրա վերադառնալուց հետո քննարկում կլինի, և կանդրադառնան այս լուրջ հարցին։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում