Ներքին 2 տարի առաջ - 17:45 14-10-2024

Պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը և անցնել ընդհատակ 

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից հետո ՖԱՖ-ը՝ (First Armenian Front) պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Oragir.News-ն այսօր՝ վաղ առավոտից, փորձեց կապ հաստատել ՖԱՖ-ի ղեկավար Սերգեյ Ջանջոյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Կարելի է ենթադրել, որ եթե ՖԱՖ-ի ղեկավարը խուսափում է մամուլի հարցերին պատասխանելուց, ապա ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ առևտրի մեջ է մտել և նրա հրաժարականի պահանջի ուղղությամբ գործնական քայլեր չի անելու։

Ու թերևս՝ այս պատճառով Սերգեյ Ջանջոյանը չի արձագանքում զանգերին, պաըտկերավոր ասած՝ ընդհատակ է անցել, իսկ ՖԱՖ-ից ուրիշ մեկը լրագրողների հարցերին չի պատասխանում։

Հատկանշական է, որ ՖԱՖ շարժումը մշտապես պաշտպանել և աջակցել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ընթացքում։

Հիշեցնենք, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»