Արտաքին 1 տարի առաջ - 18:35 16-12-2024

Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրի

Հունական մամուլն անդրադարձել է «‎Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած վերջին զեկույցին, որտեղ նշվել է, որ Թուրքիան վերջին տարիներին հզորացրել է սեփական ռազմարդյունաբերությունը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Զեկույցում ասվում է, որ թուրքական ռազմարդյունաբերական «‎Baykar», «‎ASELSAN» և «‎Turkish Aerospace Industries» (TAI) ընկերությունները ներառվել են զենքի 100 առաջատար մատակարարների ցուցակում և նրանց արտադրանքի վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը 2023 թվականին հասել է 6 մլրդ դոլարի։

Նշվել է, որ Թուրքիան դարձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացող պետություն՝ ամրապնդելով դիրքերը աշխարհում:

Ընդգծվել է, որ ուկրաինական հակամարտությունը և Գազայի դեպքերն ավելի են ուժեղացրել Թուրքիայի ռազմական արդյունաբերության ընկերությունների ազդեցությունն այս ոլորտում: Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները դարձել են նախընտրելի բազմաթիվ երկրների կողմից՝ Ուկրաինայից մինչև Ալբանիա։

Արդեն հայտնի է, որ «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի, որոնցից 6-ը ՆԱՏՕ-ի, իսկ 4-ը՝ Եվրամիության (ԵՄ) անդամ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում