Արտաքին 4 տարի առաջ - 19:03 27-12-2021

Ուկրաինայում թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրություն է սկսվել

Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց Bayraktar-ների մատակարարումներից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում»,- նշել է Երմակը:

Վերջինիս խոսքով՝ Կիևն Արևմտյան գործընկերների աջակցությամբ այլ մեծածվալ նախագծեր էլ է իրականացնում: Այս համատեքստում Երմակը հայտնել է Միացյալ Թագավորության հետ 2.2 մլրդ դոլարանոց և Ֆրանսիայի հետ 1.3 մլրդ եվրո արժողությամբ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Baykar Savunma ընկերությունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր էին կնքել Կիևի շրջանում կենտրոնի կառուցման մասին, որտեղ պետք է իրականացնեին անձնակազմի ուսուցում, ինչպես նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների փորձարկումներ և սպասարկում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան