Ներքին 1 տարի առաջ - 19:49 13-12-2024

«Վանաձոր» ԲԿ-ում փրկել են ընտանիքի՝ շմոլ գազից թունավորված անդամներին. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քանի քաղաքացու։

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Անի Դ․-ն, 36-ամյա Տիգրան Դ․-ն, 39-ամյա Կարեն Ա․-ն և 57-ամյա Վերգինե Խ․-ն։

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նշված անձինք ընտանիքի անդամներ են և նրանց կյանքը հնարավոր է եղել փրկել հարևանների և Վանաձորի շտապօգնության բժիշկների, փրկարարների և «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի