Ներքին 1 տարի առաջ - 11:55 07-04-2025

Լոռու մարզում ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։30-ի սահմաններում «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Սերինե Բ․-ն հայտնել է, որ իրենց տանը օգտագործում են գազի վառարան և հավանաբար նրանից արտանետված շմոլ գազից էլ թունավորվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող