Օրակարգ․ 2025–ը Հայաստանի համար վճռորոշ տարի է լինելու․ Մհեր Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի Օրակարգ հաղորդաշարի հյուրը ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մհեր Հակոբյանի հետ զրուցել ենք Սիրիայում ստեղծված իրավիճակի ու դրա հիմնական պատճառների, Բաշար ալ-Ասադի իշխանության տապալման հետևանքների, տարածաշրջանային զարգացումների, Թուրքիայի ազդեցության մեծացման ու դրա հետևանքների, Հայաստանի դեմ նոր հարձակման հնարավորության, վերջերս հրապարակված բանակի կերպափոխման հայեցակարգի, դրանում առկա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մտադրության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մհեր Հակոբյաը համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։

«Խաղաղության պայմանագիրը մեր դեպքում էական չէ, մեր մոտ այսպես թե այնպես խաղաղություն չի լինելու, մեր երկրում գերագնահատված է այդ խաղաղության պայմանագրի ակնկալությունը։ Նախ դա չի լինի մոտ ապագայում, երկրորդն էլ՝ եթե եղավ էլ, դա ի՞նչ է որոշելու, մի օր եթե ուժերի անհավասարություն լինի, Ալիևը կասի Կապանում հակաահաբեկչական գործողություն եմ անում, որովհետև այնտեղից կրակում են իմ վրա‎»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ ‎2025 թվականը Հայաստանի համար վճռորոշ տարի է լինելու։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»