Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:57 12-12-2024

Աղազարյանը եղել է «Հրապարակ»-ի ինֆորմատորը. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։

Հովիկ Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու կամ այլախոհության համար հալածյալի ու կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված եղել է ոչ ավել ոչ պակաս «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը՝ խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա փաստացի հաստատել են Աղազարյանը և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը։

Ի՜նչ արժեր միայն «Հրապարակ» օրաթերթի` Աղազարյանին հեռացնելու հաջորդ օրը տպած ամոթանք-հեգնանքը՝ ՔՊ-ին՝ Աղազարյանի պես մարդուն հեռացնելու համար։ Սա, իհարկե, հասկանում եմ։ Ոչ մի լրատվամիջոց էլ չէր ուզի, որ իշխանական խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի իր բաժին անցքը փակվեր։ Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։

Ի դեպ, նաև պիտի արձանագրեմ, որ երբ իմացա՝ Աղազարայանն է եղել «Հրապարակի» ինֆորմատորը, վերջապես հասկացա, թե ինչու էին խմբակցության նիստերի մասին «Հրապարակի» մանրապատումները տեղ-տեղ հատում իրականության և բանականության սահմանները։

Ինչևէ, թույլ տվեք ասել, որ սեփական թիմի ներսից տեղեկությունները ակնհայտորեն քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, այս ճանապարհով տարատեսակ ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած խիստ զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը, կարծում եմ մեկ բնութագրում ունի, որը սակայն այս գրառման մեջ չեմ զետեղի։

Իսկ Աղազարյանի կողմից իր՝ «զոհի» կարգավիճակը ամբողջացնելու համար ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանությունները ուղղակի զավեշտալի են։ Այդ չատերն անձամբ ինձ շատ քիչ են հետաքրքրում, թեև պիտի արձանագրեմ, որ Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում այդ չատերի հրապարակայնացման իր գործողություններին։

Ինչ վերաբերվում է Հակոբ Ասլանյանին՝ ապա այն ինչ վերաբերվում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերվում է նաև Հակոբ Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան

Ձեզ գուցե հետաքրքրի