Ներքին 1 տարի առաջ - 22:46 11-12-2024

Ամիրդովլաթ Ամասացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիր մատյանը նվիրաբերվել է Մատենադարանին

15-րդ դարի մեծանուն բնագետ, բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու բոլոր ստեղծագործությունները, բարեբախտաբար, պահպանվել են և, որ հատկանշական է, պահվում են Մաշտոցյան Մատենադարանում։

Ամիրդովլաթ Ամասիացու առաջին ստեղծագործությունը` «Ուսումն բժշկութեան»-ը, (1459թ.) միջնադարյան հայ բժշկության կարևոր ձեռքբերումներից է, որը միակ ինքնագիր օրինակն է և առաջին ամփոփ գործն է տեսական բժշկության։ Իսկ 10 տարի անց՝ 1469թ․, հեղինակը՝ ավելացնելով կլինիկական բժշկության մի ստվարածավալ բաժին, անվանեց՝ «Օգուտ Բժշկութեան»։

Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանակալից աշխատություններից են «Ախրապատին» առաջին և «Ախրապատին» երկրորդ գրքերը (1459-1481թթ.)։

Բժշկապետի անգերագնահատելի ձեռքբերումներից է «Անգիտաց Անպետը» (1482թ.)։ Այն դեղաբառարան է և ընդգրկում է 1400 դեղամիջոց: Հանրագիտական բնույթի այս ստեղծագործությունն իր մեջ ամփոփում է ժամանակին հայտնի բուսական, կենդանական և հանքային ծագման բուժամիջոցների կիրառման ստույգ բժշկագիտական ցուցումներ, որոնք ապացույցն են հայ մեծ բժշկապետի բժշկագիտական լայն ու մեծածավալ ըմբռնումների։

Բժշկագիտության հետ անմիջապես առնչություն չունեցող Ամասիացու միակ գիրքը՝ «Գիրք ռամկական»-ն է (1474 թ.), որը նվիրված է առավելապես աստղագիտությանը։

Հայ գիտական մատենագրության երախտավորի՝ Ամիրդովլաթ Ամասացու, բժշկագիտական ժառանգությունը բացառիկ հնարավորություն է հաղորդակից լինել միջնադարյան հայ բժշկագիտության ամենաբարձր մակարդակի։

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների ջանքերով ձեռք է բերվել Ա.Ամասացու «Օգուտ բժշկության» աշխատության 18դ. ընդօրինակված ձեռագիր մատյանը և նվիրաբերվել Մատենադարանին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով