Ներքին 1 տարի առաջ - 12:21 11-12-2024

ՀԱՊԿ-ը վերափոխման խնդիր ունի. Արա Այվազյան

Պետք է անկեղծ խոստովանել՝ ՀԱՊԿ-ը, որը ստեղծվել է բոլորվին այլ միջավայրում, նոր իրողություններին համապատասխանեցվելու խնդիր ունի։ Այս մասին դիվանագետների խորհրդի և ՄԳԻՄՕ-Ի հերթական « ՀՀ-ն և ՌԴ-ն՝ ռեգիոնալ վերաձևավորման շրջանում» թեմայով հրավիրված համաժողովին ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Ըստ նրա՝ ներկայումս ՀԱՊԿ-ը չի կարող արագ և արդյունավետ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում։

Այս հարցում, նրա խոսքով՝ ՀՀ-ն տխուր փորձ ունի, որը ոչ միայն ազդանշան տվեց արտաքին խաղաղացողներին կառույցի հնարավորությունների մասին, այլ նաև կազմակերպությունում ներքին վստահությունը չամրապնդեց։

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի խորհրդի ջանքերը հույս են տալիս, որ կազմակերպության վերափոխման գիտակցում կա։
Արա Այվազյանը նշեց, որ այսօր ռազմաքաղաքական միավորումները և տարածաշրջանային կոալիցիաներն առաջիկայում որոշիչ նշանակություն են ունենալու։

«Ռեգոնալ կոալիցիա կազմելու խնդիր է այսօր դրվում։ Հենց այստեղ է, որ ՀՀ-ն կարող է առանցքային դեր ունենալ, որն ի վերջո կհանգեցնի ընդհանուր վտանգի հաղթահարման՝ ինչպես տարածաջանում, այնպես էլ դրանից դուրս»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով