Ներքին 5 տարի առաջ - 11:30 23-02-2021

ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԱԳՐԵՍԻԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՄԱԿ-Ի ՎԱՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը։ Նախարարը նշել է, որ մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված և կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը և այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի և նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:

Նախարարը անդրադարձավ նաև Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը և, հետևաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, այլ նաև օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց:

Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ:

Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ։

Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Նախարարը արձանագրեց, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի