Ներքին 4 տարի առաջ - 20:30 02-11-2021

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ քննարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։

Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։

Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակում ձեռնարկվելիք համատեղ քայլերին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում․ այդ առումով կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հնգակողմ հանդիպումը:

Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով