Ներքին 1 տարի առաջ - 16:00 10-12-2024

Երևանյան հերթական դժոխքը․ ամանորյա լույսերը չպետք է 220 վոլտ լինեն

«Դա հերթական անգրագիտությունն է։ Բոլոր հարցերում գրանցվում է ձախողում։ Ուրեմն վատ որակի լույսեր են։ Եթե չեմ սխալվում այդ լույսերը չպետք է 220 վոլտով արվի։ Եթե անվտանգային տեսանկյունից նայենք, ապա մեր բակերում, փողոցներում ինչքան բաց լարեր կան։ Եվ ով է դրա պատասխանատուն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, որ ամանորյա լուսավորությունն ապահովվում է բարձր լարման հոսանքի միջոցով և երեխաներին պետք է հեռու պահել դրանցից, քանի որ դա կարող է վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

Մնացականյանի գնահատմամբ՝ Երևան քաղաքում չկա լուսային հայեցակարգ։ Նրա խոսքով՝ ոչ թե պետք է զարգացնել մայրաքաղաքի փողոցի լույսերը, այլ դրանց ավելացնել մայթերի լույսեր։

«Մենք մի անգամ կես կատակ, կես լուրջ ասել ենք, որ Երևանը երեկոյան դարձել է ինտիմ քաղաք, որովհետև մութ է։ Այս տարի որպես լուսային ձևավորում շատ ավելի հարուստ է, բայց էլի քիչ է արված, որ ասում են՝ այսքան գումար են ծախսել, ես կարծում եմ, որ մայրաքաղաքի համար այդ գումարը քիչ է, պետք է ամեն տարի գնալով շատանա։ Սակայն դա պետք է շատանա քաղաքի ընդհանուր զարգացման հետ մեկտեղ»,- ասաց նա։
Մնացականյանի պնդմամբ՝ քաղաքի լուսային ձևավորումն արվում է անգրագետ ձևով, քանի որ մշակութային շենքերն այնպես են լուսավորում, որ չի նկատվում դրանց իրական տեսքը։

«Շենգավիթում լուսավորված է շենքերը, բայց իրենք պահեստի լույսերը բերել են առանց հասկանալու շարել են մի գծով մինչև Նժդեհի հրապարակ, բայց որևէ էֆեկտ չկա։ Այսինքն՝ երևում է, որ լույս է, բայց առանց որևէ էֆեկտ։ Հայեցակարգի մեջ նաև պատմական հիշողության ու ինքնության հարց կա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում