Ներքին 3 տարի առաջ - 16:00 15-08-2023

Երևանի քաղաքապետարան` պերֆեկցիոնիստի դժոխքը

Oragir.news-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կանաչապատված հատվածում գտնվող 14 տնկված ծառերից միայն մեկի տերևներն են կանաչ։

Անդրադառնալով այս թեմային՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրանք մշտադալար ծառեր են և տնկվել են 2020 թվականին։

«Իրենք շատ լավ աճում են և իրենց շատ լավ են զգում։ Չորացած չեն։ Տերևների գույնը կարմիր է, այդպիսնն է գույնը։ Մեկ հատն էլ պետք է կարմիր լիներ, բայց քանի որ ծառը տնկելուց տերև չի ունեցել վրան, այդ մեկ հատը կանաչ է եղել՝ նույն տեսակի։ Այդ ծառը լինում է և՛ կանաչ տերևով, և՛ կարմիր տերևով, և՛ հետագայում մենք որոշեցինք չփոխել, թող մնա դա այդպես»,- ասաց Բեգոյանը։

Հարցին, թե ի՞նչ արժեն այդ ծառատեսակները՝ Բեգոյանը պատասխանեց, որ հստակ ասել չի կարող, բայց մոտավոր 50.000 դրամ և ավել արժողության են։

Բեգոյանն ասաց, որ հնարավոր է այդ մի ծառը փոխեն, որպեսզի վերականգնեն նմանությունը, սակայն հարցին, թե արդյո՞ք Տիգրան Ավինյանը դա նկատել է և արդյո՞ք ցուցումներ տվել է՝ ասաց, թե ինչ պետք է նկատեր Տիգրան Ավինյանը, ինչու պետք է ցուցում տար։

«Չեմ կարծում, որ իդեալականության հետ դա կապ ունի։ Էլի իդեալական է»,- ասաց Բեգոյանը։

Հաշվի առնելով, որ ծառատեսակը շփոթել և կարմիր տերևով ծառի փոխարեն կանաչ տերևով ծառ են տնկել, կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենին հարցրեցինք՝ հնարավո՞ր է մի օր պարզվի, որ սակուրաների փոխարեն այլ ծառատեսակներ են տնկված, ինչին ի պատասխան Բեգոյանն ասաց․ «ո՛չ, հնարավոր չէ, ուղղակի բացառվում է, չի կարող նման բան լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ