Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:52 09-12-2024

Նիկոլ Փաշինյանը դարձել է քաղաքական դաշտի հակահերոսը․ Անդրանիկ Թևանյան

«Տնետուն աշխատանք ենք սկսել՝ տրանսպորտի թանկացման հետ կապված, և տեղեկացնում ենք քաղաքացիներին, թե ինչ է սպասվում։ Ասեմ, որ շատ դրական և արդյունավետ են մեր այցերը», այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։ Նա տեղեկացրել է, որ դաշինքի անդամներն օրերս հազարավոր քաղաքացիների հետ են շփվել, և պատկերը նույնն է, ինչ ստորագրահավաքի ժամանակ՝ տոտալ մերժում են և՛ տրանսպորտի թանկացման որոշումը, և՛ քաղաքային իշխանություններին, և՛ համապետական իշխանություններին։

«Նիկոլ Փաշինյանը դարձել է ատելության խորհրդանիշ, նա արդեն հակահերոսն է քաղաքական դաշտի։ Չունի էլեկտորալ որևէ վարկանիշ»,- նշել է Թևանյանը՝ հավելելով․ «Մենք դատական հայց էինք ներկայացրել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների դեմ, և դեմ ենք, որ12 հազարից դարձրել են 160 հազար։ Քաղաքային իշխանությունը որպես հիմնավորում է ներկայացնում այն, որ Երևանը և մասնավորապես Կենտրոնն ուզում են բեռնաթափել, դրա համար են թանկացնում, բայց Կենտրոնը չի բեռնաթափվել, հատկապես կարևոր ժամերին մարդիկ սթրեսային խցանումների մեջ են հայտնվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով