Ներքին 3 տարի առաջ - 13:50 29-08-2023

Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում. Անդրանիկ Թևանյան

Արցախից հեռացնել Արայիկ Հարությունյանին, այնուհետեւ Երեւանում իրականացնել իշխանափոխություն եւ հասնել համապետական մակարդարկի իշխանափոխության․ սա՛ է «Մայր Հայաստան» դաշինքի՝ ընտրապայքարին մասնակցելու նպատակն ու հիմնական թիրախները։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ քաղաքացիներն աջակցում են այս ծրագրերին։

«Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի, նրանց հեռացումը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, Արցախը ցեղասպանությունից զերծ պահելու գլխավոր նախապայմանն է»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Եթե կորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Սյունիքը եւ Երեւանը՝ կանխատեսեց նա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Թեւանյանի խոսքով, այն անհրաժեշտ՝ նվազագույն նախապայմանն է, որը պետք է Հայաստանի գոյության հարցը լուծելու համար։

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է, համապատասխանում է Հայաստանի ու Արցախի օրակարգին։ Արցախից քաղաքացիներ են առեւանգվում եւ դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիեւինն է, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա գոնե սուբյեկտայնություն ձեռք բերել եւ մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակի լուծել։

Եվ Երեւանի ընտրություններն այն առիթն են, որ մեզ կտան այդ շանսը՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ Հայաստանում իրավիճակ փոխելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Իշխանափոխությունը հնարավորություն կտա Հայաստանին ու Արցախին ձերբազատվել պարտության դեմքից եւ ապահովել անվտանգություն՝ նշեց Անդրանիկ Թեւանյանը։

«Ինչպես եղավ՝ Արայիկ Հարությունյանի նախագահ նշանակելը, հետո պատերազմը, հետո պարտությունը, հիմա մենք պիտի այդ ամենը հետ պտտեցնենք եւ հասնենք իշխանափոխության ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռացվի Արցախի նախագահի պաշտոնից, քանի որ ցույց է տվել իր անգործունակությունը, կամակատարությունը, եթե կուզեք՝ հարճությունը։ Արայիկ Հարությունյանի հեռացումը կթուլացնի Երեւանի իշխանության հենարանը եւ հնարավորություն կտա հեռացնելու նաեւ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց դաշինքի առաջնորդը։

Նա քաղաքացիներին կոչ արեց ոտքի կանգնել եւ տեր կանգնել սեփական իրավունքներին, որպեսզի առեւանգումներն, ի վերջո, չտեղափոխվեն Երեւան եւ Երեւանը Երեւան մնա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող