Ներքին 1 տարի առաջ - 14:31 07-12-2024

 Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են շենքի կառուցման համար աշխատանքներ կատարող շինարարները և հենց նրանց, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած հրշեջների շնորհիվ կրակը չի տարածվել:

Հրշեջներին հաջողվել մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամաանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան