Ներքին 1 տարի առաջ - 20:58 06-12-2024

Երևանում կառուցվող էլիտար շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։

Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։

Այդ մասին դեպքի վայրում նշում էին մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան