Ներքին 3 տարի առաջ - 21:40 30-08-2023

Աբովյանում կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքի կառուցապատողը «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը ՝ «Մովսես Շինարար» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը «Էլիտ պրոջեքտ» ՍՊԸ-ն, շինարարական թույլտվությունը տրված է 08.09.2022 թվականին՝ N308, սկիզբը՝ 12.09.2022, ավարտը՝ 12.09.2024:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»