Մամուլ 1 տարի առաջ - 08:22 07-12-2024

Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին Կապանում տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի լուսանկարների ցուցահանդեսը, որին, շարքային կապանցիներից բացի, ներկա են եղել նաեւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը ոչ վաղ անցյալում Դանիելյանի հակառակորդն էր եւ ընտրություններում իր մրցակցի հետ տեւական ժամանակ շփումներ չուներ: Ներկա է եղել նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրված է եղել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել։

Մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երբեմնի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ՝ հաշվի առնելով կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ նրա մտերմությունը եւ այն լուրերը, որ հաջորդ մարզպետը նա է լինելու։ Ի դեպ, ցուցահանդեսի համար մի քանի ժամով փակվել է Կապանի կենտրոնական բանուկ փողոցներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով