Արտաքին 1 տարի առաջ - 20:53 06-12-2024

Գերմանիան չի բացառում հրադադարի հաստատման դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառել խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա՝ պայմանով, որ երկրում կհաստատվի հրադադար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։

Պիստորիուսը նշել է, որ ներկա պահին Գերմանիան չի նախատեսում իր զորքերի ուղարկումը Ուկրաինա, սակայն չի բացառել, որ ապագայում այդ հարցը կդառնա քննարկման առարկա։

«Այսօր մենք դա չենք կարող լրջորեն քննարկել, բայց մի օր ստիպված կլինենք դա անել»,- ընդգծել է նախարարը։

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ երկիրը մշակում է տարբեր սցենարներ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը կարգավորելու համար։ Սակայն նա չի բացահայտել, թե ինչ մանրամասների մասին է խոսքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով