Արտաքին 5 տարի առաջ - 20:52 13-05-2021

Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել. դեսպան

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական։

Դեսպանն ասել է, որ անհրաժեշտ է փոխանակել ականապատ դաշտերի քարտեզները, ռազմագերիներին և փոխադարձ հոգ տանել մշակութային ժառանգության հանդեպ։

Բրիտանիան կգերադասեր, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ ստորաբաժանումը լիներ միջազգային, ասել է դեսպանը։ «Պետք է ուսումնասիրել մանդատը, ավարտուն տեսքի հասցնել այդ մանդատը։ Ի՞նչը կարող է այլընտրանք լինել ռուսական առաքելությանը, ի՞նչ կարող է հաջորդել դրան», – հարցրել է Շարփը։

Դեսպանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է չլուծված մնալ։ «Ի վերջո, վերջնական կարգավորման, խաղաղության պայմանագրի հարցերը պետք է լուծվեն, և Մինսկի խմբի համանախագահները պետք է դրանում դեր խաղան», – ասել է Շարփը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով