Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:06 06-12-2024

Մեր բակում նոյեմբերի 28-29-ին խրամուղի են փորել ու վերջ, էլ մարդ չի եկել՝ գործ անի

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թումանյանի ասֆալտը մի կերպ անելուց հետո, դրել մեր բակում խրամուղի են փորել, որ մալուխատար գցեն դեպի ենթակայան։ Նոյեմբերի 28-29 փորեցին ու վերջ, էլ մարդ չի եկել գործ անի։ Թեժ գծին բողոքեցինք, որ փոշի ա, վտանգավոր ա, էրեկ էկան խրամուղուց հանած հողը տարան, թե ինչու, չգիտեմ, հետո հետ են բերելու։ Ու Էլի մարդ չկա աշխատող։ Նորից զանգում եմ քաղաքապետարան, մի բարեկիրթ աղջիկ ասում ա, հարգելի քաղաքացի, դուք չեք պատկերացնում (!) այս աշխատանքի բարդությունը, չէք հասկանում, որ տարբեր խնդիրներ են առաջանում, կարող ա դետալ չկա, խողովակ չկա։ Ասում եմ, չկար՝ չփորեին, ես էլ ոլորտից թեթև տեղյակ եմ, շատ լավ պատկերացնում եմ 25 մ խողովակի տեղադրման բարդությունը, լավ պլանավորելու դեպքում 6 ժամ էր պետք, վատ՝ 3 օր մաքսիմում։ Ասում ա դե գրավոր բողոք գրեք, կարծես էլ դարդ ու ցավ չունեմ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքի կառավարման ու մոտեցումների մասին»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան