Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:30 06-12-2024

Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվեց է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որպես Աղազարյանի հեռացման պատճառ՝ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերն, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։

Իրավապաշտանները ուշադրություն են հրավիրում, որ Աղազարյանի անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը՝ չունենալով դրա իրավունքը, նաև դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից։ Ապա հեռախոսի պարունակությունը փորձել է որպես կոմպրոմատ օգտագործել, որ նրան ստիպել մանդատից հրաժարվել: Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է տվել և ուղարկել ՔՊ պատգամավորներին։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ է հայտնաբերվել Հովիկ Աղազարյանի հեռախոսում, որ ՔՊ-ականների մոտ այսպիսի իրարանցում է առաջացել»։

Հետաքրքիր է, որ հարցվածներից շատերը չճանաչեցին պատգամավորին և հետևաբար՝ դժվարացան պատասխանել մեր հարցին։

«Կարևոր գործերը թողած, ընկել են մանր-մունր բաների հետևից»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ն արհամարված կուսակցություն է։

«Բարդ հարց եք տալիս, պետք է Հովիկ Աղազարյանին հարցնեք։ Օրինակ՝ Ձեր հեռախոսում ի՞նչ կարող են հայտնաբերել։ Նույնն էլ իր մոտ կարող են հայտնաբերել»,- նկատեց մեկ այլ անցորդ։

«Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում։ Հիմա գոնե մի քիչ արժանավայել լինի, թողնի ու հեռանա»,-ասաց մեկ ուրիշ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով