Ներքին 3 տարի առաջ - 10:15 12-07-2023

Չեմ ցանկանա, որ Ձեր գործով դատավորը Ձեր նմանը լինի․ նախկին դատավորը՝ Կարեն Անդրեասյանին

Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։

«Պարոն Անդրեասյան, Ձեզ ասելու շատ բան չունեմ,
Այս գործը Ձեր մասին էր։
Դուք չէիք կարող լինել դատավոր, էլ ուր՝ Ձեր գործով դատավոր "Nemo judex in causa sua":

Տակտիկապես, երևի, զուտ ձեր նեղ շահերի տեսանկյունից «արդարացված էր» փակ դռների հետևում «դատաքննությունն» իրականացնելու նախարարի հետ ընդունած համատեղ որոշումը:

Դուք լուրջ խնդիրներ ունեք: Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ լուրջ խնդիրներ ունեք օրենքի հետ և հետևանքները վրա են հասնելու ժամանակի ընթացքում: Ձեր խնդիրները նոր չեն սկսվել, և երևույթի նկատմամբ ինձ մոտ միայն կարեկցանքի զգացում է առաջանում:

Անկախ ինչ գույնի պատմուճան հանգեք, անկախ նրանից ինչ աթոռի վրա նստեք ու մուրճ բռնեք, Դուք դատավոր չեք դառնա, բայց նույնիսկ այդ պայմաններում ես չեմ ցանկանա, որ Ձեր գործով դատավորը Ձեր նմանը լինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով