Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:52 06-12-2024

Խաղաղության պայմանագիրը Փաշինյանին քարոզարշավի համար է պետք․ Հայկ Մամիջանյան

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները չմեկնաբանեցին «ադրբեջանցիների վերադարձի» մասին Ալիևի հայտարարությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով մեկնաբանություններ չտալը կապ չունի բանակցային էթիկայի կամ խորհրդապահության հետ․ «Կա շատ մի պարզ բացատրություն, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի, վախենում է հիմա հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում ստիպված լինի դրա համար հավելյալ սուտ հորինի։ Երկրորդ՝ ՀՀ անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, քանի որ Փաշինյանը ընկած է Ալիևի ստորագրությունը ստանալու հետևից։ Դա կախված է բացառապես 2026 թվականի հետ, իրեն պետք է ալիևի ստորագրությամբ թուղթ, որի վրա գրված է խաղաղություն, որպեսզի նա կարողա քարոզարշավ անել»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից բարի կամքի որևէ դրսևորում չի տեսնում։

«Ադրբեջանը ինչ առաջ քաշի, Փաշինյանենք համաձայնվելու են։ Կասկածներ ունեմ, որ նրանք փաստարկված դեմ չեն արտահայտվել ադրբեջանցիների վերադարձին»,- ասաց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով