Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:48 08-09-2023

Քարոզարշավի համար արձակուրդ վերցրած Ավինյանը Փաշինյանին է ներկայացնում մարզադպրոցի շինաշխատանքները

Այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում ենք իրականացվող ծրագրերի ընթացքին: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:

Հետաքրքիր է, որ վարչապետին շրջայցի ընթացքում ուղեկցում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով, ի դեպ, նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար արձակուրդ է գնացել։

Եվ քանի որ Ավինյանը երբ ուզում է՝ արձակուրդի մեջ է, իսկ երբ ուզում՝ աշխատում է, այս անգամ ևս որոշել է չկորցնել գովազդի հերթական հնարավորությունը և վերադարձել է արձակոիրդից՝ անձամբ ուղեկցելու վարչապետին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով