Մամուլ 1 տարի առաջ - 08:12 06-12-2024

Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։ Չնայած թիմում խոսում էին, որ, ըստ ամենայնի, այն Մարդու իրավունքների հանձնաժողովի ճակատագրին կարժանանա, երբ Թագուհի Թովմասյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո նոր նախագահ չընտրեցին եւ կանոնակարգ օրենքով այդ պարտականությունները դրվեցին փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի վրա:

Ուստի, Նարեկ Զեյնալյանից հետո էլ նրա պարտականությունները կիրականացնի Լուսինե Բադալյանը, որն այս հանձնաժողովի փոխնախագահն է, սակայն, մեր տեղեկություններով, Զեյնալյանի հետ կատարվածից հետո նրա հետ բավականին մտերիմ Բադալյանը չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: ՔՊ-ում ստիպված են լինելու հանձնաժողովի նոր նախագահ ընտրել: Որոշ տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունն է այժմ դիտարկվում։ Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»