Ներքին 1 տարի առաջ - 18:14 05-12-2024

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կցուցադրվի ժամանակակից էրոտիկ արվեստ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այն նախատեսվում է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին: Այս ցուցահանդեսը ԺԱԻ և ArtNexus-ի հայտարարած «Փոխկապակցում» մրցույթի մասն է։ Մրցույթի նպատակն էր Հայաստանի թանգարանների, համադրողների և արվեստագետների միջև կապերի ստեղծումը՝ համատեղ նախագծերի իրականացման միջոցով։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսը անդրադառնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժամանակին անտիպ, էրոտիկ հատվածին և մեր օրերում ստեղծագործող արվեստագետների մերկության գեղագիտական ընկալումների շուրջ արված աշխատանքներին, որոնք ուսումնասիրում են մարմնի գեղագիտությունը և մերկության ազատականությունը՝ մերօրյա համատեքստում։

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան