Ներքին 1 տարի առաջ - 13:31 05-12-2024

Իշխան Սաղաթելյանը Փարիզում, հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ։

Մասնավորապես, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է տեղի ունեցել պաշտպանության հանձաժողովի փոխնախագահ, սոցիալիստ պատգամավոր Իզաբել Սանտիագոյի, իսկ Սենատում՝ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Մարի Առլեթ Կառլոտիի, Ջիլբերթ Լյուկ Դեվինազի, Հելեն Քոնվայ Մուրեթի, Օլիվիեր Ժաքուինի, Լուսիեն Սթանոզիի հետ։

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին տևական ժամանակ ծավալած հայանպաստ գործունեություն համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանության միջազգային աշխատանքների ընթացքը, տարածաշրջանային քաղաքական զարգացումները։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, ՀՀ ներքաղաքական զարգացումների և արցախյան հիմնախնդրի ներկա փուլի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան