Ներքին 4 տարի առաջ - 13:19 08-07-2022

Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն աշխատանքային այցով Եվրոպայում է, հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի նախագահի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Պեդրո Մարկեսի հետ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Արցախյան հակամարտության ներկա հանգրվանին, ԵՄ միջնորդությամբ բանակցային գործընթացին և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հանգամանքներին։

Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության վերջնական կարգավորման նախադրյալ և նշել, որ ցանկացած այլ լուծում հանգեցնելու է նոր պատերազմի կամ Արցախի էթնիկ զտման ու հայաթափման:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը ցանկանում է խաղաղություն, ձգտում դրան, բայց այն պետք է լինի արժանապատիվ, այլ ոչ թե հայության հայրենազրկման գնով:

Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, խոսել ՀՀ ներքաղաքական հարցերի, ժողովրդավարական գործընթացներին վերաբերող խնդիրների մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան