Մամուլ 1 տարի առաջ - 07:15 05-12-2024

Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կողմից բացահայտված մանր եղջերավորներին առնչվող կոռուպցիոն սկանդալը չի ներում Հովիկ Աղազարյանը. քեն է պահում, մերժում հարցազրույցներ տալ մեզ, իսկ երեկ էլի վիրավորեց մեր լրագրողին:

ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։
Իհարկե, վստահ ենք, որ եթե Աղազարյանը հեռացված չլիներ կուսակցությունից, Ալեն Սիմոնյանը նման պատրաստակամ առաջարկով մեզ չէր մոտենա, եւ ՔՊ-ական պատգամավորը կմնար անպատիժ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին նույն Հովիկ Աղազարյանը վիրավորել էր նաեւ մեր մյուս լրագրողին՝ Քնար Մանուկյանին, բայց ՔՊ-ականները որեւէ կերպ չդատապարտեցին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ չմոտեցավ ու չասաց՝ գլուխը պատին է տվել: Ավելին` անգամ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկեց հավատարմագրից՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին վերջինիս համար անցանկալի՝ թմրանյութեր օգտագործելուն առնչվող հարցեր տալու համար: Նույն Ալեն Սիմոնյանը այս դեպքում նույնպիսի հոգատարություն չդրսեւորեց: Բայց հիմա ՔՊ-ականները վճռականորեն ամեն կերպ ցանկանում են պատժել Աղազարյանին:

Հ. Գ. Աղազարյանին պատժելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի դիմումն արդեն ԱԺ նախագահի սեղանին է. մենք, ինչպես միշտ, մեր իրավունքների համար պայքարի բոլոր գործիքներից օգտվում ենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով